Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրա համար երկրին անհրաժեշտ է զենքի լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, ծանր սպառազինություն ու կործանիչներ։
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ծանր վիրավորում ունեցող բոլոր գերիներին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբը։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ավստրիան, որպես Հռոմի ստատուտի մասնակից, կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կձերբակալի ու Միջազգային քրեական դատարանին կարտահանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս որոշի այցելել այդ երկիր։
Առաքելության զեկույցը տվյալներ է պարունակում առնվազն 25 ռուսաստանցի և 15 ուկրաինացի ռազմագերիների մահապատժի վերաբերյալ։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, որը համարվում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման պայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։
Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի առաջին 4 կործանիչները։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։
Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևի խոսքով՝ 18 մարդ տուժել է, նրանցից երկուսը 7 և 9 տարեկան երեխաներ են։ 11 մեծահասակ էլ հոսպիտալացվել, որից 4-ը գտնվում է ծանր վիճակում։
Մարտի 22-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլի հատվածում ենթարկվել է ուկրաինական ծովային անօդաչուների հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է դաշնային նշանակության այդ քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ուկրաինական պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 21 դրոն, որից 16-ը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ անօդաչուներն արձակվել էին Ռուսաստանի Բրյանսկի մարզից։